• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:26, 07 Դեկտեմբեր 2017

Թուրք մտավորականները հերքում են. «Ալիևից ներողություն չենք խնդրել»

Թուրք մտավորականները հերքում են. «Ալիևից ներողություն չենք խնդրել»

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար:

Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել:

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով Չ
ավուշօղլուի խոսքերը, թե Թուրքիայում իրենց նկատմամբ հետաքննություն է սկսվել:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից սկսված հետաքննության շրջանակներում մենք պատասխանել ենք միջազգային համաձայնագրերով Արդարադատության նախարարությանը փոխանցված հարցերին, ինչպես որ պահանջել է ընթացակարգը: Դրանից զատ ղարաբաղյան այցի հարցով Թուրքիայում մեր նկատմամբ որևէ հետաքննություն չի եղել, հետապնդում չի իրականացվել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Չավուշօղլուն մտավորականներից պահանջել է ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Արցախ այցելելու համար, մտավորականները հետևյալ կերպ են արձագանքել.

«Նախարարի (Չավուշօղլու-EH) հետ կապ հաստատեցինք՝ պահանջելով, որ պետությունը պաշտպանի մեր իրավունքներն ընդդեմ Ադրբեջանի՝ մեզ ձերբակալելու նախաձեռնության: Նրա (Չավուշօղլու-EH) ցանկաությամբ՝ Ալիևին նամակ գրեցինք՝ ներկայացնելով մեր այցի նպատակը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր անհանգստությունը: Այդ նամակում «ափսոսանք», «ներողություն» բառերը ներառելու նախարարի հորդորներին տուրք չենք տվել»:

Մտավորականները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են, որ իրենք գիտնականեր և լրագրողներ են, որոնք հակամարտությունների լուծման  թեմայով աշխարհի տարբեր հակամարտության գոտիներ են այցելում: Իսկ ղարաբաղյան այցելությունը որևէ առնչություն չունի Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունների և Ղարաբաղի իրավական կարգավիճակի հետ:

Ալի Բայրամօղլուն թեմայի վերաբերյալ նաև մեկնաբանություն է տվել «Ակօս»-ին՝ կրկնելով, որ իրենց նկատմամբ Թուրքիայում որևէ հետաքննություն չի սկսվել: Նա ընդգծել է, որ Թուրքիայի օրենսդրությամբ դա նաև անհնար է, քանի որ արտասահմանում  կատարված խախտումների պարագայում, որոնք պահանջում են մինչև մեկ տարի ազատազրկում կամ 1000 թուրքական լիրայի չափով տուգանք, ինչպես օրինակ ապօրինի սահման անցնելն է,  Թուրքիայի օրենքներով որևէ իրավական գործընթաց չի նախատեսվում: Բացի այդ, ինչպես նկատում է Բայրամօղլուն, չկա որևէ երկիր, որտեղ Թուրքիան արգելում է այցելել:

«Պետությունից ակնկալում ենք, որ երկրից դուրս մեր դեմ հարուցված գաղափարական հետաքննությունների դեմ պաշտպանի մեր իրավունքները: Թուրքիայի Հանրապետությունն այս հարցում ոչինչ չի անում: Անգամ հակառակն է անում, ինչը մտահոգիչ է»,-հավելել է Բայրամօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}