Տարածաշրջան12:08, 07 Դեկտեմբեր 2017
Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպմանի ժամանակ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել է հունական կողմի հասցեին:
«Թուրքիայում հույների հանդեպ այնպես չեն վարվում, ինչպես Հունաստանում՝ թուրքերի: Արևմտյան Թրակիայում (Հունաստան) նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել մեծ դժվարություն: Բայց չմոռանանք, որ ձեր մուտքը ՆԱՏՕ մենք ապահովեցինք: Եթե մենք խոչընդոտեինք, դուք չէիք կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ասել է Էրդողանը:
Վերջինս նաև դժգոհություն է հայտնել այն առումով, որ Արևմտյան Թրակիայում ապրող թուրքերը դեռևս չեն կարողանում իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) ընտրել:
Միջանկյալ նշենք, որ մինչև Հունաստան մեկնելը Էրդողանը, զրուցելով լրագրողների հետ, հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը պետք է թարմացվի և այն վերանայման կարիք ունի:
Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահը, անդրադառնալով Էրդողանի այդ հայտարարությանը, ասել է, որ Լոզանի պայմանագիրը վերանայման կարիք չունի:
Լոզանի պայմանագիրը, որը կնքվել է 1923թ. հուլիսին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, և մյուս կողմից Թուրքիայի միջև, հաստատել է Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը: Այդ պայմանագրով Էգեյան ծովում գտնվող որոշ կղզիներ անցել են Հունաստանին, որի մասին պարբերաբար Էրդողանը իր ելույթներում հիշեցնում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |