Իրավական13:53, 06 Դեկտեմբեր 2017
Ընդդիմադիր կուսակցապետի դեմ հետաքննություն է սկսվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քըլըչդարօղլուին մեղադրանք է առաջադրվել «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:
Երկրի գխավոր ընդդիմադիր ուժի՝ ԺՀԿ-ի առաջնորդի դեմ հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պատճառը եղել է «Հավասարություն և արդարություն կանանց համար» թեմայով ԺՀԿ հանդիպման ժամանակ Քըլըչդարօղլուի ելույթը:
Էրդողանի փաստաբաններից Հյուսեին Այդընի կողմից դատախազություն ներկայացված հայցի համաձայն՝ ընդդիմադիր կուսակցապետի հայտարարությունները լիովին համընկնում են 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող «գյուլենական կառույցի» գաղափարների հետ:
«Հասարակության մեջ համոզմունք է ձևավորվել, որ այս առթիվ արված հայտարարություններն ու վարվող քաղաքականությունը ԺՀԿ-ին պարտադրվել են գյուլենական կառույցի կողմից», - նշել է Այդընը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ Քըլըչդարօղլուն մասնավորապես ասել էր. «2017թ. ժողովրդին վերևից նայող, բերանը եկած խոսքերը բարձրաձայնող, հարստության մեջ լողացող և իր հարստության մասին ժողովրդին հաշիվ չներկայացնող մի Ռեջեփ Թայիփ Էրդողան կա: Թող Էրդողանը նաև մտածի, որ այս երկրում խաղաղություն չի թողել: Երբ նա խոսում է, 80 միլիոն մարդ արդեն լարվում է»:
Ընդդիմադիր կուսակցապետի այս խոսքերը, որպես հանցակազմ պարունակող հայտարարություն, կցվել են նրա դեմ ներկայացված հայցին:
Հավելենք նաև, որ 2017թ. դեկտեմբերի սկզբին Էրդողանի հարազատները ևս հայց էին ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ, ով մեղադրել էր նրանց՝ երկրից խոշոր գումարներ դուրս բերելու մեջ: Էրդողանի հարազատները ԺՀԿ առաջնորդից 1 մլն 500 հազար թուրքական լիրա էին պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |