Գիտակրթական10:05, 05 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի տրանսպորտի նախարարը Ադրբեջանում է

Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը մեկնել է Բաքու, որպեսզի մասնակցի այնտեղ տեղի ունենալիք « Bakutel-2017» խորագրով միջազգային հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ ցուցահանդեսին:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ միջոցառմանը, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, մասնակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ), Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ), Միացյալ Արաբական էմիրությունները (ՄԱԷ), Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Սլովենիան, Խորվաթիան:
Թուրք նախարարների խոսքերով, ցուցահանդեսում թուրքական 10-ից ավելի ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքը:
Արսլանը ընդգծել է, որ ցուցահանդեսը լավ առիթ է, որպեսզի այս ոլորտի թուրքական ընկերությունները ցուցադրեն իրենց արտադրանքը և ունեցած հաջողությունները:
Նրա խոսքերով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիան մի շարք այլ երկրներից ավելի արագ տեմպերով զարգացում ապրում:
Թուրք պաշտոնյան տեղեկացրել է, որ Բաքվում հանդիպում է ունենալու Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեի և նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |