Մարզական13:57, 04 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի ֆուտբոլի 2-րդ և 3-րդ լիգայի ակումբները հրաժարվում են խաղադաշտ դուրս գալ

Թուրքիայի ֆուտբոլի 2-րդ և 3-րդ լիգայի 90 ակումբ որոշել է խաղադաշտ դուրս չգալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը, որոշման պատճառը ֆինանսական խնդիրներն են, որոնք էլ պայմանավորված են «Spor Toto» բուքմեյքերական ընկերությունը որոշմամբ: «Spor Toto»-ն կրճատում է 2-րդ և 3-րդ լիգայի խաղերի քանակը, որոնց վրա հնարավոր է խաղադրույք կատարել:
2-րդ և 3-րդ լիգայի ակումբների միության նախագահ Ջենգիզ Գյունայդընը հայտնել է, որ «Spor Toto»-ն այս մրցաշրջանի 5-րդ շաբաթվանից որոշել է խաղադրույքների ցանկում 2-րդ լիգայից 18 խաղ, իսկ 3-րդ լիգայի 11 խաղ ներառել: Ըստ Գյունայդընի՝ այս որոշման հետևանքով յուրաքանչյուր ակումբ միջինը 500-600 հազար թուրքական լիրա (128-153 հազար ԱՄՆ դոլար) կկորցնի: Նա նշել է, որ եթե որոշումն ընդունվեր մինչև մրցաշրջանի սկիզբը, ապա ակումբները կկարողանային իրենց ծախսերը այդ որոշման համաձայն կազմակերպել:
Գյունադընը տեղեկացրել է, որ 90 ակումբների ներկայացուցիչներն Անկարայում կհանդիպեն՝ քննարկելու «Spor Toto»-ի որոշման դեմ բողոքի հնարավոր ուղիները: Նա նշել է, որ որպես բողոքի նշան առաջիկա խաղին դուրս կգան 45 րոպե ուշացումով, հետագայում ընդհանրապես խաղերին չեն մասնակցի:
Գյունդողանի տեղեկացմամբ՝ իրենք ցանկացել են հարցը ներկայացնել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարին, սակայն դիմումներին հակառակ մինչև այժմ նրանից հանդիպման հրավեր չեն ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |