Տնտեսական12:16, 04 Դեկտեմբեր 2017
Թուրքիան կործանիչներ արտադրելիս կհամագործակցի ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ուկրաինայի հետ

ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (ԺԻՈՒ-YPG) զենքի վաճառքը և ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածությունը իր ազդեցությունն է ունեցել թուրքական ազգային ռազմարդյունաբերական ծրագրերի վրա:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսքը մասնավորապես թուրքական արտադրության «Hürjet» կործանիչ ինքնաթիռի նախագծի մասին է: ԱՄՆ-ի հետ առաջացած լարվածության պատճառով կործանիչի նախագիծն ամբողջությամբ վերանայվել է՝ հարմարեցվելով ոչ թե ամերիկյան, այլ արդեն ուկրաինական մոդելին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Hürjet»-ը իրականացնելու է նախագիծը ամերիկյան «SNC» ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Հիմա արդեն նախագիծը վերանայվել է՝ Ուկրաինայից գնվելիք շարժիչին և ավիացիոն համակարգերին համապատասխան:
Փոփոխություններ են կատարվել ինքնաթիռի շարժիչի, մարմնի, հետնամասի նախագծում: Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության ընկերությունը (TAİ) ուկրաինական «Sich» ընկերությունից գնել է «Al-222» կարգի տուրբո շարժիչների արտադրության իրավունքը և կարտադրի դրանք հենց Թուրքիայում:
Նախատեսված է, որ «Hürjet» ինքնաթիռները Թուրքիայի զինված ուժերում կփոխարինեն T-38 ինքնաթիռներին: Առաջիկայում ծրագրվում է նոր օդաչուների ուսուցումը կազմակերպել հենց «Hürjet»-ի մասնակցությամբ: Շուրջ 3000կգ բեռ տեղափոխելու հնարավորություն ունեցող այս թեթև կործանիչները նախատեսված են Թուրքիայի և բարեկամ ու դաշնակից երկրների զինված ուժերի համար: Հավալրված կլինեն սահմանային վերահսկողության, ահաբեկչության դեմ պայքարի, օդային աջակցության և հարձակման համար անհրաժեշտ զինտեխնիկայով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:

Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |