Տարածաշրջան10:25, 04 Դեկտեմբեր 2017
Թալալ Սիլոն մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցության մասին

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կազմակերպության նախկին խոսնակ ազգությամբ թուրքմեն Թալալ Սիլոն, որը նոյեմբերի 13-ին հանձնվել էր Թուրքիային, որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդական ուժերի համագործակցության մասին։ Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Սիլոն պնդել է, թե ամերիկացիները Սիրիայի քրդական YPG-ին զինում էին SDF-ի միջոցով։
Նրա խոսքերով՝ ամերիկացիները Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Դիրբիսիե շրջանում հիմնել են ռազմաբազա, որտեղից էլ SDF և մնացած քրդական ուժերը զենք են ստանում։ Ռազմաբազայում հիմնականում տեղակայված են ռազմական ուղղաթիռներ։ Որոշ ժամանակ անց ամերիկացիները Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ ՝Չելեբիյե շրջանում հիմնել էին ևս մի ռազմաբազա, որտեղից նույնպես զենք էր մատակարարվում։
«Երբ ԱՄՆ-ի նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը, քրդերի և ամերիկացիների միջև համագործակցությունը ավելի խորացավ»,- նշել է Սիլոն։ Թեև ԱՄՆ-ն պաշտոնապես նշում է, որ այդ զենքերը տրամադրվում են SDF—ին, այնուամենայնիվ դրանք փոխանցվում են նաև YPG-ին։
Սիլոն նաև խոստովանել է, որ ամերիկացիները քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բացել էին հատուկ կենտրոններ, որտեղ բժշկական օգնություն էր տրամադրվում քրդերին։ Մասնավորապես այդտեղ էին այցելում տարբեր բժիշկներ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից և վիրահատում վիրավոր քուրդ զինյալներին։
Սիլոն նշել է, որ այս պահին Սիրիայի տարածքներում կա 2 հազար ամերիկացի զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |