Տարածաշրջան09:04, 01 Դեկտեմբեր 2017
Քուրդիստանի վարչապետը հանրաքվեից հետո 1-ին անգամ մեկնել է Թուրքիա

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին մեկնել է Թուրքիա: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ իրաքյան Քուրդիստանի վարչապետը Ստամբուլից մեկնելու է այլ երկիր, որի անունը չի հրապարակվում:
Աղբյուրը ընդգծում է, որ սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում կայացած անխության հանրաքվեից հետո քուրդ պաշտոնյան առաջին անգամ է մուտք է գործում Թուրքիայի տարածք:
Բարզանին Թուրքիա է մուտք գործել սահմանի վրա գտնվող Հաբուր անցակետից: Նա, ցամաքային ճանապարհով հասնելով Թուրքիայի Շըրնաք նահանգի Իդիլ շրջանի օդանավակայան, այնտեղից ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրիդստանում կայացավ անկախության հանրաքվե: Վերջինս չճանաչվեց ոչ Թուրքիայի, ոչ էլ Իրանի կողմից: Դրանից հետո Թուրքիան և Իրանը փակեցին օդային սահամանը Քուրդիստանի հետ:
Ի պատասխան հանրաքվեի՝ Իրաքի բանակը ռազմական գործողությունների անցավ, որի հետևանքով Իրաքի քրդերը կորցրեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուք շրջանը։
Հոկտեմբերի 25-ին էլ Քուրդիստանի ղեկավարությունը գրավոր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |