• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:05, 01 Դեկտեմբեր 2017

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրադատարանի որոշմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրադատարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշմանը, որով չեղարկվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործով թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը: 

Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ այն որակելով կարևոր իրավական դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը ժխտելու փաստարկով դատապարտված թուրք գործիչների խոսքի իրավունքի խախտումը, հզոր իրավական դիրքորոշում է ցուցադրել բոլոր այն գործողությունների նկատմամբ, որոնք պարտադրում են «ցեղասպանության պնդումներն» ընդունել որպես ճշմարտություն:

Հայտարարության մեջ ասվում է. «ՄԻԵԴ-ի որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ 1915 թվականի դեպքերը քննարկումը, որպես օրինական քնարկման թեմա, խոսքի ազատության սահմաններում է, և 1915-ի դեպքերի ու Հոլոքոստի միջև կան պատմական և իրավական տարբերություններ: Այս դրույթները ձևավորվել էին դեռ 2015 թվականին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած չեղարկման որոշմամբ: Ինչպես նաև հաստատվեց  1915-ի դեպքերի առնչությամբ մեր պետության իրավացի փաստարկները, որոնք ունեն իրավական հիմքեր»:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Մերջանը և մյուսները ընդդեմ Շվեյցարիայի» (MERCAN AND OTHERS v. SWITZERLAND) որոշումը, համաձայն որի, Շվեյցարիան խախտել է թուրք Ալի Մերջանի, Հասան Քեմալի և Էթեմ Քայալիի ազատ խոսքի իրավունքը:

Ալի Մերջանը, Հասան Քեմալը և Էթեմ Քայալին 2007 թվականին Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ժխտել էին Հայոց ցեղասպանությունը: Շվեյցարական դատարանը 3 թուրքին  դատապարտել էր ու պարտավորեցրել 4500 և 3600 շվեյցարական ֆրանկ տուգանք վճարել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}