Քաղաքական08:10, 30 Նոյեմբեր 2017
Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում 28 հոգի դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքիայում շարունակվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած անձանց նկատմամբ դատավարությունները:
Թուրքական «Airporthaber» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հեղաշրջման փորձի ժամանակ Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանը գրավելու համար 28 հոգի դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դրանցից 8-ի նկատմամբ, ովքեր հանդիսանում էին զինվորականներ, առաջադրվել է նաև երկրի սահմանադրությունը խախտելու մեղադրանք: Վերջիններս իրենց պատիժը կրելու են խիստ ռեժիմի բանտում:
Հեղաշրջման փորձի նախաձեռնելու մեջ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |