Քաղաքական10:23, 30 Նոյեմբեր 2017
ԵՄ. «Գյուլենական շարժումը չենք դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն»

Եվրամիության (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատար Ժիլ դը Կերշովը հայտարարել է, որ ԵՄ-ը չի կիսում Թուրքիայի տեսակետը գյուլենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն համարելու հարցում:
«Մենք այդ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չենք համարում և մոտ ապագայում ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվի»,- ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է Կերշովը:
Վերջինս նշել է, որ դիքորոշման փոփոխություն ակնկալելու համար ԵՄ-ին նախ պիտի առարկայական փաստեր ներկայացվեն:
«Ոչ թե հեռախոսային հավելված (գյուլենականների հեռախոսներում հայտնաբերված ByLock ծածկագրային հավելված) օգտագործելու պես անուղղակի փաստեր, այլ կոնկրետ, առարկայական փաստեր են հարկավոր, որոնք կապացուցեն, որ գյուլենականները կապ ունեն հեղաշրջման փորձի հետ»,- շեշտել է ԵՄ պաշտոնյան:
Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատու է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա հիմնած գյուլենական շարժումը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Թուրքիայի նախագահը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ:

Մայիսի 12-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |