Տարածաշրջան06:18, 28 Նոյեմբեր 2017
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցանկացած պահի կարող են օպերացիա սկսել Աֆրինում

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին ակնարկել է, որ երկրի զինված ուժերը կարող են ներխուժել քրդերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի սահմանամերձ Աֆրին նահանգ:
Թուրքական «Trthaber» լրատվամիջոցի համաձայն՝ այդ մասին Ջանիքլին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո:
Աֆրինում հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին, նա մասնավորապես ասել է. «Ով գիտի, դա գուցե վաղը տեղի ունենա, գուցև ավելի շուտ»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնմանը:
Միջանկյալ նշենք, որ ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային կսկվի 2019 թվականից:
Թուրք պաշտոնյան վստահեցրել է, որ ձեռքբերված ռուսական ՀՕՊ համակարգերը որևէ սպառնալիք չեն ստեղծի ՆԱՏՕ-ի համար:
Ջանիքլին նաև խոսել է թուրք-բիտանական արտադրության «TF-X» ռազմական ինքնաթիռների մասին: Շեշետել է, որ դրանց առաջին թռիչքը տեղի կունենա 2023-ին: Հենց այդ թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100 ամյակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |