Տարածաշրջան11:52, 28 Նոյեմբեր 2017
ԱՄՆ-ն կշարունակի զինել Սիրիայի դեմոկրատական ուժերին

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել էր այլևս չզինել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG), այնուամենայնիվ պաշտոնական Վաշիգտոնը չի պահել իր խոստումը:
Ըստ «Turkiyegazetesi» թերթի կայքի՝ նման հայտարարություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Վերջինիս խոսքերով նոյեմբերի 28-ին Պենտագոնը հանդես է եկել հայտարարությամբ, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակելու է համագործակցությունը «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF)-ի հետ: Ինչպես հայտնի է վերջիններիս կազմում է նաև YPG-ն:
Պենտագոնի հայտարարության մեջ նշվել է, որ SDF-ին տրամադրվելիք զենքերը սահմանափակ քանակով են լինելու:
Հիշեցնենք, որ Թուրքիան SDF-ին, ինչպես նաև դրա կազմի մեջ մտնող YPG-ին, համարում է ահաբեկչական կազմակերպություններ:
Հավելենք, որ ԱՄՆ-ն SDF-ին զենքեր է տրամադրում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |