Քաղաքական08:04, 21 Նոյեմբեր 2017
Իսմաիլ Քահրամանը վերընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի 26-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրություններում կրկին հաղթել է ԱԶԿ-ական Իսմաիլ Քահրամանը:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ ընտրությունը արդյունք է տվել միայն 3-րդ փուլում, քանի որ առաջին 2 փուլերի ժամանակ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ պատգամավորների 2/3-ի ձայները: 3-րդ փուլում, որտեղ անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնությունը (50%+1 ձայն), Քահրամանը ստացել է քվեարկությանը մասնակցած 509 պատգամավորներից 289-ի աջակցությունը՝ ընտրվելով մեջլիսի նախագահի պաշտոնում:
77-ամյա Քահրամանի առաջադրումը դժգոհություններ էր առաջացրել նույնիսկ սեփական կուսակցության շարքերում: ԱԶԿ-ի որոշ անդամներ իրենց ձայնը տվել են ԺՀԿ-ի թեկնածուին, որոշներն (16) էլ նախընտրել են իրենց քվեաթերթիկն անվավեր դարձնել:
Խորհրդարանի նախագահի ընտրություններին թեկնածուներ էին առաջադրել խորհրդարանական բոլոր 5 կուսակցությունները. գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) առաջադրել էր Իզմիրից ընտրված պատգամավոր Զեքերիա Թեմիզելի թեկնածությունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ)՝ Հաքքարիի պատգամավոր, ներկայում կալանավորված Սելմա Ըրմաքի թեկնածությունը: «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) թեկնածուն կուսակցության փոխնախագահ, Ստամբուլի պատգամավոր Ջելալ Ադանն էր: Նոր ձևավորված «Լավ կուսակցության» թեկնածուն (İP-ԼԿ) Կայսերիից ընտրված պատգամավոր, Թուրքիայի Պատմական ընկերության նախկին նախագահ, տխրահռչակ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն էր:
Իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) միանգամից առաջարկել էր երկու թեկնածու՝ խորհրդարանի ներկայիս նախագահ Իսմաիլ Քահրաման և Ադանայից ընտրված պատգամավոր Թեմար Դաղլը: 3-րդ փուլից առաջ Դաղլըն հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Քահրամանի:
Թուրքիայի խորհրդարանի նախագահի ընտրությունն անցկացվում է 4 փուլով:
1-ին փուլում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է ձայների 2/3-ը ստացած թեկնածուն (367 քվե):
2-րդ փուլում կրկին ընտրությունը կատարվում է նույն սկզբունքով:
3-րդ փուլում խորհրդարանի նախագահ է ընտրվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած (50%+1) թեկնածուն:
4-րդ փուլում ընտրությունը կատարվում է 3-րդ փուլում ամենաշատ ձայները ստացած 2 թեկանածուների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |