• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:35, 20 Նոյեմբեր 2017

Թուրքիան ահաբեկչության ռիսկի առումով 9-րդ հորիզոնականում է աշխարհում

Թուրքիան ահաբեկչության ռիսկի առումով 9-րդ հորիզոնականում է աշխարհում

Առողջապահության և զբոսաշրջային անվտանգության «International SOS» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2018թ. առավելապես վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար:

«CNN Türk»-ի համաձայն՝ «International SOS»-ի կողմից կազմված ռիսկերի քարտեզում առանձնացվում են զբոսաշրջության համար նվազ ռիսկային, միջին ռիսկայնության, բարձր ռիսկայնության և չափազանց բարձր ռիսկայնության երկրները: Որպես ռիսկայնության չափանիշ է ընտրվել տարբեր երկրներում ահաբեկչության, բնական աղետների, ճանապարհատրանսպորտային պատահարների և վարակիչ հիվանդությունների հավանականությունը:

Այսպես, ահաբեկչության ռիսկի տեսանկյունից առաջին հորիզոնականում է հայտնվել Իրաքը, երկրորդում՝ Աֆղանստանը, երրորդում և չորրորդում՝ Նիգերիան և Սիրիան: Թուրքիան ահաբեկչության ռիսկի առումով 9-րդ հորիզոնականում է: Այս երկրում հաճախակի ահաբեկչության թիրախ են դառնում թե քաղաքացիական բնակչությունը, թե զինվորականները:

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս»-ում  (Global Terrorism Index) ևս Թուրքիան ներառվել էր 2016թ. ընթացքում ահաբեկչական գործողություններից ամենից շատ տուժած երկրների տասնյակում: 2014թ. հրապարակված ինդեքսում Թուրքիան զբաղեցրել էր 27-րդ, 2015թ.՝ 14-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ 2015թ. հետո Թուրքիայում կրկնապատկվել է ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը:

Ահաբեկչության բարձր ռիսկայնությամբ աչքի ընկնող երկրների տասնյակում են նաև Հնդկաստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Պակիստանը:

Վարակիչ հիվանդությունների տարածման հավանականության առումով Թուրքիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան, Կիպրոսը, Մարոկկոն և Թունիսը ներառվել են միջին ռիսկայնության երկրների ցանկում:

Ըստ ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախականության Թուրքիան ներառվել է ապահով երթևեկություն ունեցող երկրների ցանկում:

Հավելենք նաև, որ դարձյալ Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «2017թ. Խաղաղության համաշխարհային ինդեքսում»  (Global Peace Index) Թուրքիան 163 երկրների ցանկում 146-րդն է՝ ըստ  երկրում խաղաղ մթնոլորտի պահպանման մակարդակի: Այս ինդեքսի հաշվարկման համար հիմք են ծառայում երկրում կատարվող հանցագործությունների մակարդակը, անհատական զենքերի առկայությունը, բռնությունների, ահաբեկչական գործողությունների, ատոմային զենքի առկայությունը, հարևան երկրների հետ հարաբերությունները, սպառազինությանը տրամադրվող ֆինանսական միջոցները, արտաքին և ներքին հակամարտությունները, քաղաքական անկայունությունը և այլ նմանատիպ չափանիշներ:

Իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «2017թ. Ճանապարհորդության և զբոսաշրջային մրցակցության ինդեքսում» (Travel and Tourism Competitiveness Report) Թուրքիան 44-րդն է՝136 երկրների ցանկում: Սակայն ինդեքսում գնահատվող անվտանգության տեսակետից Թուրքիան գրավել է 116-րդ հորիզոնականը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}