Տնտեսական12:52, 17 Նոյեմբեր 2017
Թուրքիայի ոստիկանության զինանոցում 2 զինված անօդաչու թռչող սարք կա

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում խոսել է երկրի զինանոցում առկա զինատեսակների և պլանավորված գնումների մասին:
Թուրքական «Haber.com» լրատվակայքի համաձայն՝ Սոյլուն տեղեկացրել է, որ մինչև 2016թ. դեկտեմբերը Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը չուներ ոչ մի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և հետախուզական ինքնաթիռ: Իսկ այս պահին ժանդարմերիայի տնօրինության տակ կա 3 օդաչուավոր հետախուզական ինքնաթիռ, 4 անօդաչու թռչող սարք և 4 զինված անօդաչու թռչող սարք: Բացի այդ, նախատեսվում է գնել 2 հետախուզական ինքնաթիռ և 36 զինված անօդաչու թռչող սարք:
Սոյլուի խոսքով՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունն իր հերթին ունի 2 հետախուզական ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 2 զինված ԱԹՍ, նախատեսվում է գնել ևս 2 հետախուզական ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 3 զինված ԱԹՍ:
Թուրք նախարարը հավելել է, որ ծովափնյա անվտանգության ուժերի հրամանատարությունը ևս նախատեսում է գնել 1 հետախուզական ինքնաթիռ, 6 ԱԹՍ: Բացի այդ, 2017թ. հոկտեմբերի դրությամբ զինանոցում առկա է 1.161 մինի անօդաչու դրոն, նախատեսվում է ձեռք բերել ևս 450-ը:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ոստիկանությունը միակն է աշխարհում, որ իր տրամադրության տակ ունի զինված ԱԹՍ-ներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:

Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |