Տարածաշրջան07:23, 16 Նոյեմբեր 2017
ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի հարցով նիստ է անցկացվել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի է ունեցել Թուրքիայի վերաբերյալ նիստ: Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թուրքական ծառայության՝ նիստը կրել է «Թուրքիայում օրենքի թուլացման զոհերը» խորագիրը, որի ընթացքում մի շարք ամերիկացի պաշտոնյաներ քննադատել են Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը:
Մասնավորապես, նիստի մասնակիցները առաջին հերթին քննադատել են ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը, որի ընթացքում կալանավորվում են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներ:
Կոնգրեսի նիստում ելույթով հանդես է եկել Թուրքիայում ավելի քան 1 տարի կալանավորման մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի դուստրը՝ Ժակլին Ֆուրնարին, ով դատապարտել և «աբսուրդ» է որակել Թուրքիայի իշխանությունների քայլերը իր հոր նկատմամբ:
Ամերիկացի հոգևորականը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է երկրում ահաբեկչական համարվող գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:
Թեմային է անդրադարձել նաև հանրապետական սենատոր Թոմ Թիլլսը:
Նա մասնավորապես քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը ըստ, որոնց թուրքական կողմը միայն այն դեպքում ազատ կարձակի ամերիկացի հոգևորականին, եթե ԱՄՆ-ն արտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: Վերջինիս թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
«Դա արդարացի չէ, դա նշանակում է պատանդ պահել: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակցից նման տեսակ վերաբերմունք չէր սպասում»:
Նա նաև անդրադարձել է Թուրքիայում գործող արտակարգ դրությանը: Նշվել է, որ Թուրքիան հանդիսանում է ԵԱՀԿ-ի (Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն) անդամ, հետևաբար այդ երկրում օրենքի գերակայությունը պետք է պահպանվի:
Ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջոնաթան Կոհենը, ով ընդգծել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիային մեծ հարված հասցվեց, որի հետևանքով իշխանությունները սկսեցին հետաքննություն անցկացնել: Միաժամանակ նա շեշտել է, որ հաճախ այդ հետաքննության զոհ են դառնում այնպիսի մարդիկ ովքեր կապ չունեն տեղի ունեցածի հետ: Նա նշել է, որ հաճախ Թուրքիայում նաև թիրախավորվում է մամուլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |