Տարածաշրջան10:04, 16 Նոյեմբեր 2017
Սիրիայի քրդական խմբավորման նախկին խոսնակը հանձնվել է Թուրքիային
Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կազմակերպության նախկին խոսնակ ազգությամբ թուրքմեն Թալալ Սիլոն նոյեմբերի 13-ին հանձնվել է «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորմանը:
Վերջինս էլ ըստ թուրքական «Tgrthaber» լրատվակայքի՝ Սիլոյին փոխանցել է Թուրքիայի անվտանգության ուժերին:
Սիլոն այժմ հարցաքննվում է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից՝ Գազիանթեփ նահանգում:
Միջանկյալ նշենք, որ «Սիրիայի Ազատ բանակ» խմաբորումը վայելում է Թուրքիայի իշխանությունների աջակցությունը: Իսկ ԱՄՆ-ն իր հերթին աջակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF)-ին:
Ըստ թուրքական մի շարք լրատվամիջոցների պնդման՝ մինչև հանձնվելը, Սիլոն բանակցություններ է վարել «Սիրիայի Ազատ բանակ»-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ և պայամանավորվել իր հանձման մասին:
Նշենք նաև, որ Սիլոն ավելի վաղ հեռացվել էր SDF-ի խոսնակի պաշտոնից: Եվ հենց դա կարող էր առիթ հանդիսանար նրա հանձնվելուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |