Հասարակական13:30, 15 Նոյեմբեր 2017
Վերջին ամիսներին թուրքական մամուլում ամենաշատը հրեաներն ու սիրիացիներն են թիրախավորվել

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում հերթական զեկույցն է հրապարակվել, որն ընդգրկում է 2017-ի մայիսիս մինչև օգոստոս ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ զեկույցից պարզ է դարձել, որ 4 ամիսների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում էթնիկ և կրոնական խմբերի վերաբերյալ ատելություն պարունակող 1910 սյունակ ու լուր է հրապարակվել: Դրանցում 48 առանձին խմբերին ուղղված ընդհանուր առմամբ 2466 ատելություն պարունակող արտահայտություն է տեղ գտել: Ամենաշատը թիրախավորվել են հրեաներն (493 արտահայտույուն) ու սիրաիցիները (472 արտահայտություն): 3-ր և 4-րդ տեղերում են գտնվում համապատասխանաբար հույներն (256 արտահայտություն) ու հայերը (247 արտահայտություն):
Նշվում է, որ հրեաները վերջին շրջանում ավելի շատ են թիրափավորվել Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթում տեղի ունեցած բախումների ու դրա շուրջը ստեղծված լարվածության համատեքստում: Իսկ սիրիացիները (փախստական) թուրքական լրատվամիջոցների կողմից դիտարկվել են որպես երկրի տնտեսական վիճակի վատացման պատճառներից մեկը:
Թուրքական մամուլում ամենաշատ ատելություն պարունակող հրապարարակումներ են արել «Yeni Akit», «Milli Gazete», «Yeni Mesaj», «Yeni Çağ» և «Diriliş Postası» ազգայնական թերթերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |