Տարածաշրջան09:40, 15 Նոյեմբեր 2017
Թուրքական կործանիչների արտադրությունը կսկսվի 2022 թ.-ին

Թուրքական արտադրության «Hürkuş» (Հյուրքուշ) ուսումնական ինքնաթիռի կործանիչ տարբերակը հանդիսացող «Hürjet» (Հյուրժեթ) տարբերակի արտադրությունը նախատեսվում է սկսել 2022-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) տնօրեն Թեմել Քոթիլը:
«Հյուրժեթը» նախագծվել է, որպես ուսումնական կործանիչ և կարող է օգտագործվել մոտ տարածությունների վրա իրականացվող ռազմական գործողություններին օդային աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ նախատեսվում է, որ «Հյուրժեթը» կփոխարինի 1961-1972 թթ. ամերիկյան արտադրության T-38 ուսումնական կործանիչներին, որոնց համար այժմ թուրքական բանակում պատրաստվում են ռազմական օդաչուներ:
Թեթև հարձակողական ինքնաթիռների դասում նախագծված «Հյուրժեթը» Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողություններին ժամանակ օգտագործելու նպատակով կունենա նաև «զինված» տարբերակ:
Կործանիչն ունենալու է 3 տոննա օգտակար բեռ կրելու հնարավորություն, զարգացնելու է 1.2 մախ (ձայնի արագություն* 1 մախ=1235 կմ/ժ), կարողանալու է հանձնարարություններ կատարել 45000 ֆուտ (ոտնաչափ) հեռավոորություն վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |