Տարածաշրջան06:05, 14 Նոյեմբեր 2017
Պուտինը և Էրդողանը հանդիպել են

Նոյեմբերի 13-ին Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիս են տվել:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ ձեռք է բերվել համաձայնություն ռուս-թուրքական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման հեշտացման հարցը, ինչպես նաև Ռուսաստան ներկրվող թուրքական մի շարք ապրանքների սահմանափակումների վերացման հարցը:
Էրդողանը նշել է, որ կողմերը իրենց առջև պետք է նպատակ դնեն երկկողմ առրտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։
Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության և Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շահագործման հարցերը։ Նախատեսվում է, որ էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ-ին․։
Թուրքական «Sonhaberler» լրատվամիջոցը նշում է, որ Պուտինի և Էրդողանի միջև կայացած հանդիպումը տևել է 4 ժամ ։
Հիշեցնենք, որ Էրդողանը, Ռուսաստան մեկնելուց առաջ հայտնել էր, որ Պուտինի հետ քննարկելու է նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու է ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |