Տարածաշրջան08:11, 10 Նոյեմբեր 2017
Ընդդիմադիր պատգամավորը քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ ռազմական ոլորտում վարած քաղաքանությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մարդինի պատգամավոր Էրոլ Դորան հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսության վրա բացասականորեն են անդրադարձել իշխանությունների կողմից ռազմաարդյունաբերության ոլորտում իրականացված քայլերը:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվակայքի՝ պատգամավորի խոսքերով, իշխանությունները ռազմական ոլորտում անհրաժեշտից ավել ներդրումներ են անում: Նա դեմ է հանդես եկել, մասնավորապես, իշխանությունների կողմից ռազմարդյունաբերության ոլորտում տեղական արտադրության նախագծերի խթանմանը:
«Մեր ժողովուրդը ցանկանում է, որ ավելացվի ոչ թե ռազմական, այլ կրթուրթյան, առողջապահության ոլորտի բյուջեն: Հիմա էլ Ռուսաստանի հետ S-400-ների վերաբերյալ պայմանագիր են կնքում: Թուրքիայի տնտեսությունը, ռազմական տնտեսության է վերածվում»,-ասել է քրդամետ կուսակցության պատգամավորը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Սակայն ռուսական կողմը հրաժարվել է Թուրքիային տրամադրել այդ ՀՕՊ գաղտնաբառերը, որպեսզի թուրք մասնագետները չկարողանան տեսնել, թե ինչպիսի մեխանիզմ ունեն դրանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |