Քաղաքական11:35, 09 Նոյեմբեր 2017
ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ առնվելուց հետո Թուրքիան կրճատում է ԵԽ-ին տրվող անդամավճարը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված նամակում տեղեկացրել է, որ Թուրքիան այլևս չի ցանկանում հանդիսանալ կառույցի գլխավոր դոնորներից մեկը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ սա Թուրքիայի պատասխանն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից կրկին մոնիթորինգի տակ առնվելուն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017 թվականին ԵԽ-ի 455 մլն եվրոյանոց բյուջեին 33.8 մլն-ը փոխանցած Թուրքիան զգալիորեն կնվազեցնի անդամավճարը:
ԵԽ գլխավոր քարտուղարն արդեն հաստատել է Թուրքիայի՝ մեծ դոնորի կարգավիճակից սովորական դոնորի կարգավիճակ ստանձնելու մտադրությունը: Յագլանդը նշել է նաև, որ Թուրքիայի դիմումը ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտականություններից հրաժարվելու կամ դրանք մասամբ կատարելու ազդանշան չի պարունակում: Յագլանդն ավելացրել է նաև, որ ԵԽ և հատկապես ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կարիք ունեն ամեն տեսակի ֆինանսական աջակցություն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում էր կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Առաջարկին կողմ էին քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ` 45-ը, ձեռնպահ` 12-ը: Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.:
ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |