Հասարակական08:44, 09 Նոյեմբեր 2017
Օֆշորային սկանդալում հայտնված Թուրքիայի վարչապետի որդիների հարցը չի քննարկվի մեջլիսում

Թուրքիայի Խորհրդարանում մերժվել է երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննել այն օֆշորային սկանդալը, որի մեջ ներգրավված են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի 2 որդիները:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ առաջարկը մերժվել է, քանի, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) դեմ է քվեարկել այդ առաջարկին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 9-ին նմանատիպ առաջարկով խորհրդարանում հանդես է գալու երկրի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ):
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ISIJ) «Դրախտի թղթերի» հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմ, Բյուլենթ Յըլդըրըմ Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co, Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև որ Յըլդըրըմի որդիներից բացի հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |