• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 06:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական08:33, 08 Նոյեմբեր 2017

Գարո Փայլան. «Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է դրված»

Գարո Փայլան. «Թուրքիայում  կրթության հիմքում կրոնն է դրված»

Թուրքիայի խորհրդարանում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, որոնց շրջանակներում նոյեմբերի 7-ին ներկայացվել է Կրթության նախարարության համար նախատեսված բյուջեն: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Փայլանը քննադատել է կրթական համակարգի փոփոխությունները:

Նա դժգոհել է, որ Կրթության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ փոփոխություններին: Փայլանն անդրադարձել է նաև նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել:

Պոլսահայ պատգամավորը քննադատել է  Թուրքիայի կրթական քաղաքականությունը՝ նշելով, որ  կրթության հիմքում կրոնն է դրվել:

«Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ:  Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը»:


Նշենք, որ Կրթության նախարարության Twitter-ում կրթական համակարգի փոփոխությունների մասին գրառում էր կատարվել՝ դպրոցների մի մասի հասցեին կիրառելով՝ «որակյալ կրթություն» արտահայտությունը: Քննադատաությունների տարափի պատճառով գրառումը ջնջել են: Յըլմազը բացատրել է, որ «որակյալ կրթություն» արտահայտությունը վերաբերում է դպրոցներին, որոնք աշակերտ են ընդունում միայն քննությամբ: Առանց քննություն հանձնելու երեխաները կարող են ընդունվել տան մոտակայքում գտնվող 5 դպրոցներից մեկը: 

Քննադատություններին արձագանելով՝ Յըլմազը նշել է. «Մեկին լավը ասելով, մյուսները վատը չեն դառնում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}