Տարածաշրջան06:48, 08 Նոյեմբեր 2017
Sondakika. Թուրքիան և Իրանը համատեղ գործողություն են իրականացնելու PKK-ի դեմ

Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական օպերացիա իրականացնել Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ: Այդ մասին գրում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Նշվում է, որ հարցի շուրջ 2 երկրներ համաձայնեցրել են բոլոր մանրամասները, սակայն , թե երբ է տեղի ունենալու այդ գործողությունը առայժմ հայտնի չէ:
Այս պահին Թուրքիան և Իրանը հարմար պահի են սպասում օպերացիան սկսելու համար:
PKK-ի դեմ համատեղ հնարավոր օպերացիայի հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ, թե Թուրքիան , թե Իրանը դեմ էին Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին: Դրանով երկու երկրները ցույց տվեցին, որ որևէ կերպ չեն հանդուրժի տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը և շահարկումը:
Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի նման Իրանը նույնպես վճռական է տրամադրված Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում օպերացիա իրականացնելու հարցում, քանի որ հենց այդտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան: Բացի այդ «PKK-ն վտանգ է ներկայացնում Իրանի սահմանների համար»:
Նշվում է, որ երկու երկրների համագործակցությունը քրդական ուժերի դեմ մեծացավ նաև այն բանից հետո, երբ Իդլիբում անվտանգության գոտի սահմանվեց, իսկ դրա երաշխավոր երկրները հանդիսացան Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:
Այժմ Թուրքիան Իդլիբում ստեղծել է 2 դիտորդական կետ և թուրքական զորքերը պատրաստվում են հիմնել ևս նմանատիպ 10 դիտորդական կետ:
Աղբյուրը այս համատեքստում, պատահական չի համարում Թուրքիայի նախագահի «Մի գիշեր առանց զգուշանելու կգանք» խոսքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |