07:34, 07 Նոյեմբեր 2017
Թուրքիայում հոգեկան խանգարում ունեցող 1 միլիոն մարդ կա

Թուրքիայում հոգեկան խանգարումներով տառապող շուրջ մեկ միլիոն հիվանդ կա: Այս մասին «gazeteduvar.com.tr» լրատվակայքի համաձայն, տեղեկացրել է շիզոֆրենիայով տառապող հիվանդների աջակցությամբ զբաղվող թուրքական միության նախագահ Մեսութ Դեմիրօղլուն:
«Թուրքիայում ներկայումս միայն շիզոֆրենիա ախտորոշմամբ 600.000 հիվանդ կա: Եթե դրան գումարենք նաև մյուս դեպրեսիոն հիվանդությունները, ապա հիվանդների թիվը կգերազանցի մեկ միլիոնը: Դա լուրջ ցուցանիշ է: Այսինքն, մեկ միլիոն բնակչության հոգեկան առողջությունը խաթարված է», - ասել է Դեմիրօղլուն:
Նա հավելել է, որ թուրքական պետությունը շիզոֆրենիայով հիվանդ անձանց հաշմանդամ է համարում: Բայց չնայած դրան՝ սոցիալական այս խմբին թե պետությունը, թե հասարակությունը վերաբերվում են ոչ թե որպես հաշմանդամի, այլ որպես ագրեսիայի պոտենցիալ աղբյուր: Գործատուները խուսափում են աշխատանքի ընդունել նման ախտորոշմամբ մարդկանց, ինչի արդյունքում հիվանդները նյութական լուրջ խնդիրներ ունեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |