Տնտեսական11:46, 07 Նոյեմբեր 2017
Սպառազինության ոլորտում ներդրումների ծավալով Թուրքիան Միջին Ասիայում 5-րդ տեղում է

Սիրիական պատերազմի սկզբից՝ 2011թ.-ից հետո ողջ աշխարհում սպառազինության համար կատարվող ծախսերը կրկնապատկվել են: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ անցյալ տարվա ընթացքում այդ նպատակով աշխարհում ծախսվել է 1 տրիլիոն 680 մլրդ դոլար: Ընդ որում, ոլորտում ամենաշատ ներդրումը կատարել են Միջին Ասիայի երկրները:
Վերջին 5 տարում ողջ աշխարհում զենքի ներմուծման 29 տոկոսը բաժին է ընկել Միջին Ասիայի երկրներին: 2012-2016թթ. Միջին Ասիայում զենքի ներմուծումը աճել է 86 տոկոսով: Տարածաշրջանի երկրներից սպառազինության համար ամենամեծ ներդրումը կատարել է Սաուդյան Արաբիան: Թուրքիան այս առումով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:
Անցյալ տարի Սաուդյան Արաբիան սպառազինության ոլորտում ծախսել է 50 մլրդ դոլար: Երկրրդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 18 մլրդ դոլար բյուջեով, երրորդ և չորրորդ հորիզոնականում՝ Իրանն ու Իսրայելը՝ շուրջ 14 մլրդ դոլար ներդրումով: Թուրքիան նախորդ տարվա ընթացքում սպառազինության համար ծախսել է շուրջ 11 մլրդ դոլար:
Համաշխարհային մաշտաբով զենքի ամենախոշոր արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Ողջ աշխարհում զենքի վաճառքի 74 տոկոսը իրականացնում են այս 5 երկրները: Զենքի առևտրում ԱՄՆ-ի երեք խոշորագույն գնորդներն են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Թուրքիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |