Տարածաշրջան10:31, 06 Նոյեմբեր 2017
Թուրքիայում 2000 հանքափորներ ստորգետնյա բողոքի ակցիա են սկսել

Թուրքիայում 2000 հանքափորներ յուրատեսակ բողոքի ակցիա են սկսել երկրի Թուրքիայի քարածխային ընկերության մասնավորեցման վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծի դեմ:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ բանվորները նման քայլի են դիմել հանքագործ բանվորների արհմիության և Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Ժուլիդե Սարըյերօղլուի միջև տեղի ունեցած բանակցությունների անարդյունք ավարտից հետո:
Թուրքիայի քարածխային ընկերության մասնավորեցման դեմ բողոքող գիշերային հերթափոխի 2000 բանվորներ իրենց փակել են ստորգետնյա հանքերում և հրաժարվում են դուրս գալ այնտեղից:
Նշվում է, որ հանքագործ բանվորների արհմիությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ արհմիությունում որևէ բողոքի ակցիա անցկացնելու մասին որոշում չի կայացվել, և բանվորները գործում են ինքնուրույն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |