• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հուլիս, 2025
Հինգշաբթի 06:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:35, 06 Նոյեմբեր 2017

Թուրքիայում կանանց նկատմամբ բռնություններն ավելացել են 1400 տոկոսով

Թուրքիայում կանանց նկատմամբ բռնություններն ավելացել են 1400 տոկոսով

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) երկրի սոցիալական խոցելիության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Habertürk» թերթի կայքի համաձայն՝ զեկույցում տեղ գտած վիճակագրական տվյալներն ապշեցուցիչ են:

Այսպես, 2011-2016թթ. ընթացքում Թուրքիայում հակադեպրեսանտների օգտագործման մակարդակը աճել է 25.6 տոկոսով: 2003թ. այս երկրում վաճառվել է 14 մլն 238.000 տուփ հակադեպրեսանտ, 2012թ.՝ 37 մլն 351.187, իսկ 2016թ. առաջին 9 ամիսների ընթացքում՝ 33 մլն 638.916 տուփ հակադեպրեսանտ:

Թուրքիայում թմրանյութային և ալկոհոլային կախվածությունը վերջին 6 տարում ավելացել է 17 անգամ: 15-64 տարեկանների 2.7 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ օգտագործել է որևէ անօրինական, կախվածություն առաջացնող թմրամիջոց:

Թուրքիայում ՄԻԱՎ վիրուսակիրների թիվը ներկայումս հասել է 13.000-ի: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2005թ. երկրում  գրանցված էր 292 ՁԻԱՀ հիվանդ, 2011-2016թթ.  արձանագրվել է 7.406 նոր դեպք: Վերջին 10 տարվա ընթացքում ողջ աշխարհում ՄԻԱՎ վարակակիրների թիվն ամենից շատ աճել է հենց Թուրքիայում (426 տոկոս աճ):

Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ երկրում նկատելիորեն ավելացել է ինքնասպանությունների թիվը: 2015թ. ինքնասպանությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1.3 տոկոսով՝ կազմելով 3.211: Ընդ որում, ինքնասպանություն գործողների 72.7 տոկոսը տղամարդիկ են, 27.3 տոկոսը՝ կանայք:

Ընտանեկան եկամտի և պարտքերի հարաբերությունը 2002թ. կազմել է 4.7 տոկոս, 2016թ.՝ 57 տոկոս: Սպառողների բանկային պարտքերը 6.6 մլրդ թուրքական լիրայից հասել են 419.6 մլրդ լիրայի: Ֆերմերների՝ բանկերին ունեցած պարտքերը նույն ժամանակահատվածում 5.1 մլրդ լիրայից հասել են 73.4 մլրդ լիրայի:

Նշված տարիների ընթացքում Թուրքիայում ամուսնալուծությունների թիվն  աճել է 37 տոկոսով, մարմնավաճառությունը՝ 790 տոկոսով, երեխաների սեռական շահագործումը՝ 434 տոկոսով, թմրանյութերից կախվածությունը՝ 678 տոկոսով, սեռական ոտնձգությունների թիվը՝ 449 տոկոսով, կանանց նկատմամբ բռնությունները՝ 1400 տոկոսով:

2011-2016թթ. Թուրքիայում մեծահասակները ամուսնացրել են 232.313 մանկահասակ աղջկա: 2012թ. մինչ օրս 18 տարին չլրացած  շուրջ 440.000 աղջիկ է մայրացել: Ընդ որում, միչև 18 տարեկանն ամուսնացող աղջիկների 69.9 տոկոսի ամուսինները իրենցից մեծ են 6 և ավելի տարով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
13:28, 04 հուլ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}