Տարածաշրջան13:12, 03 Նոյեմբեր 2017
Sabah-ը ներկայացրել է թուրքական արտադրության զինատեսակների ցանկը

Թուրքական «Haberturk» թերթի թղթակից Մուրադ Գյուրգենը ներկայացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի իրականացրած նախագծերի արդյունքում արտադրվող զենքերի ու ռազմական տեխնիկայի տեսակները:
Դրանցից առավել ուշագրավները ներկայացնում ենք ստորև.
T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
Ուղղաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ, գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ: Նշվում է, որ ուղղաթիռի ողջ էլեկտրատեխնիկան թուրքական արտադրության է:
«T-155 Fırtına» հաուբից հրանոթները կարող են խոցել մինչև 40 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետը: Զենքն ունի 20 տ պողպատե զրահ, որն ունի 12 մ երկարություն, 3.5 մ լայնություն և 3.43 մ բարձրություն: Զենքը կառավարվում է 5 հոգանոց անձնակազմի կողմից: Հաուբիցը 1 րոպեում կարող է հասցնել 6 հարված:
KASIRGA TR-300 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Տրամաչափը՝ 302 մմ, հեռահարությունը. առավելագույնը՝ 100 կմ, նվազագույնը՝ 40 կմ,
Հրթիռների քանակը՝ 4, մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:
UMTAS լազերային հրթռներ
Հարվածային ուղղաթիռների վրա տեղադրվող հրթիռները փորձարկումների ընթացքում կարողացել են խոցել 3.750 մետր հեռավորության վրա գտնվող թիրախները:
ALTAY տանկեր
Տանկի քաշը կազմելու է 60 տոննա, այն ունենալու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 12.7 և 7.62 միլիմետր տրամաչափի գնդացիրներ, 120 միլիմետր տրամաչափի հրանոթ, մինչև 70 կմ/ժամ արագություն: Տանկի նախատիպն արդեն արտադրվել է, սերիական արտադրության համար հայտարարվել է մրցույթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |