Տարածաշրջան14:26, 02 Նոյեմբեր 2017
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է 31 քուրդ զինյալի սպանվելու մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) 31 զինյալի սպանության մասին:
Ըստ «BBC»-թուրքական ծառայության՝ քուրդ զինյալները սպանվել են այսօր Թուրքիայի Հաքքարի, Թունջելի և Շըրնաք, նահանգներում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով:
Նշվում է, որ 19 քուրդ զինյալ սպանվել է Շեմդինլիում (Հաքքարի), 9-ը՝ Թունջելիում (Դերսիմ), 3-ը Շըրնաքում:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ ՔԲԿ-ական 19 զինյալ էլ սպանվել էր հոկտեմբերի 23-ից 30-ը ընկած ժամանակահատվածում թուրք ուժայինների իրականացված գործողությունների ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների հետ բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |