Քաղաքական13:01, 01 Նոյեմբեր 2017
Թուրքիան միանման բեղերի պետության է վերածվում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ծաղրել է «բեղավոր թուրք պաշտոնյաներին»:
Թուրքիայի խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս Փայլանը քննադատել է այն հանգամանքը, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են, իսկ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար:
«Ձեր ասած պետությունը, տղամարդկանց պետությունն է: Բացի այդ այս երկու տարվա մեջ մի զարգացում էլ ունենք. Երկիրը գնալով միանման բեղերի երկրի է վերածվում: Կարծես թե պաշտոնին մնալ ցանկացողները հարկադրված են այդպիսի բեղեր ունենալ: Եթե նայենք 2 տարի առաջվա պատկերին, բեղ ունեցողները ընդամենը 5-10% էին կազմում, իսկ ներկայումս նրանց թիվը հասել է 90-95 %-ի: Բեղը դիտվում է, որպես ուժերի համախմբան խորհրդանիշ»,- ասել է Փայլանը:
Նշենք, որ ավելի վաղ «Associated Press» գործակալությունը փոքրիկ հետաքննություն էր անցկացրել՝ պարզելով, որ թուրք նախարարները բեղեր են պահում նախագահ Էրդողանի խորհրդով: Գործակալության տվյալներով՝ մեկ տարի առաջ Թուրքիայի նախարարների կաբինետի անդամների մեծ մասը սափրված էր: Հիմա թուրք 27 նախարարներից միայն երեքը բեղ չունեն: Նախարարներից մեկը գործակալությանը հայտնել է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են բեղեր աճեցնել Էրդողանի խորհրդով: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սա պատահականություն չէ, քանի որ խոսքը մի երկրի մասին է, որտեղ դեմքի մազածածկույթը վաղուց քաղաքական նշանակություն ունի: Նախագահի ոճը կրկնօրինակելով՝ Էրդողանի աջակիցները եւ իշխող կուսակցության անդամները, կարծես, փորձում են հարմարվել նրա թիմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |