Տարածաշրջան08:35, 31 Հոկտեմբեր 2017
Թուրքիան դեսպանություններ կբացի աֆրիկյան 5 պետություններում

Եթովպիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մոտ ժամանակներս պատրաստվում է դեսպանություններ բացել Բուրունդիում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեյում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ դեսպանը նշել է, որ այս պահին արդեն Թուրքիան աֆրիկյան 44 երկրներում ունի իր դեսպանությունները: Առաջիկա նպատակներից է այդ թիվը հասցնել 50-ի:
Ուլուսոյը տեղեկացրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի և աֆրիկյան պետությունների հարաբերությունները խորացել են: մասնավորապես այս պահին 10 հազար ուսանողներ Աֆրիկայից կրթություն են ստանում Թուրքիայում:
Դեսպանը խոսելով Թուրքիայի և Եթովպիայի հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք բավական բարձր մակարդակի վրա են: Այժմ 165 թուրքական ընկերություններ գործունեություն են ծավալում Եթովպիայի տարբեր ոլորտներում:
Դրանից զատ թուրք պաշտոնյան հայտնել է, որ այս պահին Թուրքիայի և աֆրիկյան երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 16.7մլրդ դոլար:
Իսկ Եթովպիայի 3 համալսարաններում դասավանդվում է թուրքերեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |