Տարածաշրջան06:07, 31 Հոկտեմբեր 2017
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայի Ադանա քաղաքում կալանավորվել է մի տղա (ոմն Ջ. Ս՚.), ով մեղադրվում է սոցցանցերից մեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ երբ բերման են ենթարկել վերոնշյալ անձին, վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և պնդել է, որ ինքը որևէ գրառում չի կատարել: Նրա խոսքերով՝ այն էլեկտրոնային հասցեն, որը կապված է եղել սոցիալական ցանցերից մեկում իր էջի հետ, 10 ամիս առաջ գողացվել է և շատ հավանական է, որ մեկ ուրիշն է իր անունից արել այդ գրառումը:
Չնայած այդ ամենին, դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել:
Թուրքական աղբյուրը չի տեղեկացնում, թե մասնավորապես ինչ վիրավորանքի մասին է խոսքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |