Տարածաշրջան06:38, 30 Հոկտեմբեր 2017
Նոյեմբերի 1-ից Մասութ Բարզանին կթողնի իր պաշտոնը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից թողնելու է զբաղեցրած պաշտոնը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին Բարզանին նամակ է հղել Քուրդիստանի խորհրդարանին:
Աղբյուրը նշում է, որ նոյմեբերի 1-ին լրանում է Բարզանիի պաշտոնավարման ժամկետը: Նամակում Բարզանին ասել է, որ չի ցանկանում այլևս պաշտոնավարել: Բարզանիի այդ որոշումը պատգամավորների քվեարկությամբ ընդունվել է:
«Մոսուլի օպերացիայում փեշմերգեն (Քուրդիստանի զինված ուժեր-խմբ.) կարևոր դեր խաղաց: Եթե փեշմերգեն չլիներ, Իրաքի բանակը երբեք Մոսուլը չէր ազատագրի: Մենք կարծեցինք, թե միջազգային հանրությունը կպարգևատրի Քուրդիստանին և Քուրդիստանի ժողովրդին՝ Փեշմերգեի օգնության դիմաց»,- ասել է նամակում Բարզանին:
Թուրքական աղբյուրը, հղում անելով «El Cezire» հեռուստաալիքին , նշում է, որ Բարզանիից հետո Քուրդիստանի ժամանակավոր ղեկավար կլինի Նեչիրվան Բարզանին, ոորը հիմա զբաղեցրնում է Քուրդիստանի վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հենց 2017թ նոյեմբերի 1-ին, սակայն դրանք հետաձգվել էին անորոշ ժամկետով, որը պայմանավորված էր զինված բախումներով:
Բարզանին Քուրդիստանի ղեկավարի պաշտոնում է դեռևս 2005 թվականից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |