Տարածաշրջան07:30, 28 Հոկտեմբեր 2017
Էրդողանը կմեկնի Ադրբեջան

Հոկտեմբերի 30-31 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը կլինի Ադրբեջանում:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողան Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ ժողովին, ինչպես նաև Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու առաջին ուղերթին։
Թուրքիայի նախագահական աղբյուրները տեղեկացնում են, որ Էրդողանն Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գերորգի Մարգվելաշվիլիի հետ։
Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Ալիևի հետ հանդիպմանը Էրդողանը կխոսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցերի մասին։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

13:45, 29 ապր
Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

13:30, 28 ապր
Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

14:00, 25 ապր
Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում
«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |