Միջազգային11:32, 27 Հոկտեմբեր 2017
Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ կարտադրվեն

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «Nurol Makina» ընկերության և ուզբեկական «UzAuto» ընկերության միջև Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ համաձայնագիր է կնքվել: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ համաձայնագիրը նախատեսում է 1000 հատ թուրքական «Ejder Yalçın» զրահամեքենայի արտադրություն:
Ուզբեկստանի նախագահ Շեֆքաթ Միրզիյոևի Թուրքիա կատարած այցի ընթացքում կնքված համաձայնագիրը նախատեսում է նաև 24 պատրաստի զրահամեքենայի գնում: Կնքված փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ուզբեկստանում արտադրված մեքենաները վերավաճառել նաև 3-րդ երկրներին: Նշվում է, որ հետագայում թուրքական զրահամեքենայի այլ մոդելներ ևս կարտադրվեն Ուզբեկստանում:
Ըստ աղբյուրի թուրքական ընկերությունից բացի Ուզբեկստանում արտադրություն կազմակերպելու մրցույթին մասնակցել են նաև ռուսական և չինական ընկերություններ սակայն նախապատվությունը տրվել է «Nurol Makina»-ին:
Նշենք, որ Nurol Makina ընկերությունը MRAP դասի Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին: 14 տոննա զանգվածով մեքենան տեղավորում է 11 մարդ:
2014 թվականին զանգվածային արտադրության առաջին 11 միավոր Ejder Yalcın մեքենաները ընդունվել են Թուրքիայի ոստիկանության սպառազինության շարքեր, իսկ 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինված ուժերը պատվիրել են 50 միավոր զրահամեքենա:
Մինչ այս պահը թուրքական արտադրության Edjer Yalçin զրահամեքենաներ պատվիրել և ստացել է Թունիսը (70 միավոր )
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |