Տարածաշրջան05:53, 26 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի իր զինուժը մոտեցրել է Աֆրինին

Հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ քաղաք ներխուժած Թուրքիայի զինված ուժերի մի մասը շարժվել է դեպի Իդլիբ նահանգի Սիմոն շրջան, որի դիմաց գտնվում է քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինը:
Ըստ թուրքական «Haberler»-ի՝ վերոնշյալ վայրից մի քանի կմ հեռավորության վրա են Սիրիայի քրդական ուժերը, որոնք տեղի դիրքերում հերթապահություն են իրականացնում:
Նշվում է, որ 80 թուրք զինվոր է տեղափոխվել Սիմոն, որտեղ թուրքական ուժերի կողմից հիմվել է պարեկապահակային կետ:
Թուրքական աղբյուրը, հղում անելով «Haberturk» լրատվամիջոցի թղթակից Մուրաթ Գուրգենի տրամադրած տեղեկատվությանը, նշում է, որ Թուրքիայի զորախումբն արդեն ավարտել է զինանձնակազմի և զինտեխնիկայի կուտակումը Հաթայ և Քիլիս նահանգներում: Դրանից հետո նշյալ նահանգներ էր մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարարը վերջին հրահանգները տալու համար:
Աղբյուրն ընդգծում է, որ այժմ թուրք զինվորները սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանին Աֆրին ներխուժելու համար: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հաստատել էր մամուլում շրջանառվող այն լուրերը, որ Թուրքիայի նպատակը Էդլիբից հետո Աֆրինն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |