07:44, 25 Հոկտեմբեր 2017
«Գորշ գայլերի» կուսակցության նախկին անդամը նոր կուսակցություն է հիմնում

Թուրքիայում հայտնի է դարձել «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) շարքերը լքած Մերալ Աքշեների նորաստեղծ կուսակցության անվանումը և կարգախոսը: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական կայքի՝ այն ունենալու է «Լավ կուսակցություն» անվանումը, իսկ որպես կարգախոս ընտրվել է «Թուրքիան լավ է լինելու» արտահայտությունը:
Պաշտոնապես կուսակցությունը ստեղծելու համար հոկտեմբերի 25-ին Աքշեները հայց է ներկայացնելու Թուրքիայի ներքին գործերի նախարարություն: Հայցն ընդունվելու դեպքում Անկարայում միջոցառում է կազմակերպվելու, որի ժամանակ Աքշեները իր համախոհների հետ հանրությանը ծանոթացնելու է կուսակցության ծրագրերին:
Թուրքական աղբյուրը ներկայացրել է կուսակցության 8 սկզբունքները և 10-ը նպատակները:
Կուսակցության 8 սկուզբունքներն են՝
1. Թուրք ազգի անվտանգության ապահովումը
2. Լինել բաց, ազնիվ և պատասխանատու
3. Ընդգրկուն քաղաքականության իրականացում
4 Հստակ նպատակներ
5. Լուծում գտնելու կարողություն և աշխատասիրություն
6. Քննդատության դեպքում լինել բաց և պահպանել ազատ մտածողություն
7. Հարգանք այլախոհների նկատմամբ
8. Ազգային շահերի պահպանում ցանկացած հարթակում և ոլորտում
Իսկ կուսակցության նպատակներն են՝
1.Պաշտպանել Թուրքիայի Հանրապետության ստեղծման գաղափարախոսությունը և արժեքները
2.Հետևել ժամակակակից քաղաքակրթությանը
3.Տիրապետող դարձնել սիրո և հարգանքի լեզուն
4.Պահպանել խորհրդարանական համակարգը
5.Հավասարակշռության և վերահսկողության սկզբունքների հիման վրա իրականացնել ուժերի բաժանում
6.Ապահովել հավասար հնարավորություններ
7.Պաշտպանել մարդու իրավունքները
8. Հարգանք ցուցաբերել խղճի և խոսքի ազատության նկատմամբ
9.Ստեղծել անկախ, անկողմնակալ և արդար դատաիրավական համակարգ
10.Ամբողջապես և արդյունավետ պայքարել անօրինականությունների դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |