Հասարակական08:40, 24 Հոկտեմբեր 2017
Մատիլդ Մանուկյանը Թուրքիայի 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից էր
Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»:
Այսօր Թուրքիայում գործող մոտ 56 հասարակաց տների 85%-ը ապօրինի է աշխատում: Պատճառն այն է, որ Թուրքիայում 100 հազարից ավելի մարմնավաճառ կա, սակայն նրանցից միայն 15 հազարը պաշտոնապես աշխատելու թույլտվություն ունի:
Խոսելով Թուրքիայում հասարակաց տների մասին` անհնար է անտեսել մի գործարարուհու, որը երկար ժամանակ իր ուրույն տեղն է ունեցել այս ոլորտում:
Խոսքը Մատիլդ Մանուկյանի մասին է, ով հանդիսացել է Թուրքիայում 37 հասարակաց տների սեփականատերը: Այնտեղ նա հայտնի է «հասարակաց տների թագուհի, «հասարակաց տների տիրուհի» մականունով:
Մատիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում:
Նա ծնվել է 1914 թվականին` ազնվական ընտանիքում: «Notre Dame de Sion» վարժարանը ավարտելուց հետո սկսել է զբաղվել դերձակությամբ, սակայն ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ ունենալով` հորից մնացած տները սկսել է գործարկել որպես հասարակաց տներ:
Կարճ ժամանակում Մատիլդ Մանուկյանին պատկանող հասարակաց տների թիվը ավելացել է` հասնելով 37-ի: Նա հաճախ հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակում և մի քանի անգամ նույնիսկ վճարած հարկերի չափով ռեկորդ է սահմանել ու ստացել մրցանակներ: Ավելի ուշ Մատիլդ Մանուկյանի ձեռքբերումներին նվիրված «M&M» անվանմամբ թանգարանում ցուցադրվել են այս մրցանակները:
Գործարարուհին հայտնի նաև իր բարեգործություններով: Նա 70 գրասենյակներ նվիրել է տարբեր հիմնադրամների: Ասում են` հովանավորել է բազմաթիվ կարիքավոր ուսանողների ուսումը: Մատիլդը սննկացումից փրկել է 3 գործարար, որոնք որպես երախտագիտություն, արտասահմանում պատրաստել են տվել Մատիլդի արձանը և կանգնեցրել վերջինիս տան բակում:
Նա ցանկացել է հայկական եկեղեցուն նույնպես նվիրատվություն անել, սակայն եկեղեցին չի ընդունել:
Չնայած այս ամենին` Մատիլդը մի քանի անգամ բերման է ենթարկվել` հասարակաց տներում երիտասարդ աղջիկներին շահագործելու մեղադրանքով, սակայն ազատ է արձակվել:
Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն , 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:
Ընդ որում նա ներդրումներ է արել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Կիպրոսում: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ Կիպրոսում ունի 10 առանձնատուն:
Մատիլդ Մանուկյանը իրեն պատկանող շենքերը վարձակալությամբ է հանձնել Ստամբուլի քաղաքապետարանին, արդարադատության պալատին և այլ պետական հիմնարկների:
Մատիլդ Մանուկյանը մահացել է 2001 թվականի փետրվարի 21-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում: Գործարարուհու հսկակայան կարողությունը անցել է միակ որդուն` Քերոբ Չիլինգիրին:
Մատիլդ Մանուկյանի գործունեությունը շատերի կողմից քննադատության է արժանացել և մեղմ ասած չի «ողջունվել», սակայն այն փաստը, որ հայ գործարարուհին Թուրքիայի գործարար կյանքում մեծ դեր է խաղացել, անհերքելի է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |