Տարածաշրջան12:33, 23 Հոկտեմբեր 2017
Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա

Սիրիայի տեղեկատվության նախարար Մուհամմեդ Ռամիզ Թերջումանը Իդլիբ նահանգում թուրք զինվորների ներկայությունը որակել է որպես բացահայտ ագրեսիա՝ ուղղված Սիրիայի դեմ։
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ «Sputnik»-ի թուրքական ծառայության հետ զրույցում Թերջումանը հայտնել է նաև, որ Սիրիայի կառավարությունը դեմ է սիրիական ալ-Թանֆ քաղաքում ամերիկացի զինվորների ներկայությանը։ Դա նույնպես դիտարկվում է որպես ագրեսիա։
Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Սիրիայի տարածք ներխուժած ուժերը խախտում են ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումները և իրենց երկրի սուվերենությունը։
«Մենք իրավունք ունենք այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ։ Սիրիայի բանակը վերահսկողություն է սահմանելու հյուսիսից հարավ, արևլքից-արևմուտք ընկած ցանկացած տարածքի նկատմամբ»,-ասել է նախարարը:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանի դիմաց՝ Թուրքիայի Քիլիս և Հաթայ նահանգներում, թուրքական կողմը մեծ թվով զինտեխնիկա է կուտակել։ Մասնավորապես Քիլիսում այժմ կենտրոնացված է 7 տանկ, ինչպես նաև հաուբիցներ, զրահապատ մեքենաներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |