Տարածաշրջան06:50, 23 Հոկտեմբեր 2017
Թուրքիան Սիրիայի տարածքում 2-րդ դիտորդական կետն է ստեղծում

Հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են երկրորդ դիտորդական կետը հիմնել։
Ըստ թուրքական «Vatan» լրատվական կայքի՝ այդ նպատակով Թուրքիայի զինուժը Իդլիբին հարակից Հալեպ նահանգի հյուսիսարևմտյան Քաֆր Բասսին գյուղում ուսումնասիրություններ է կատարել։
Թուրքական աղբյուրը, հղում անելով Սիրիայի քրդական ուժերի աղբյուրներին, նշում է, որ Թուրքիայի զինված ուժերին (TSK) պատկանող ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգի Միննագ և Մարանազ շրջանների վրայով, որի ընթացքում տեղի բնակչությանը հազարավոր թռուցիկներ են բաժանվել՝ իրազեկելով առաջիկայում սպասվող Աֆրինի օպերացիայի մասին։
Թուրքական կողմը նաև ուսումնասիրություններ է կատարել Աֆրինի մոտ գտնվող Շեյխ Աքիլ լեռան հատվածում։
Հիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ըստ այդ համաձայնության՝ թուրք զինվորները 6 ամսվա ընթացքում Իդլիբի 14 տարբեր կետերում համապատասխան ծառայություն են իրականացնելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |