• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 07:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:59, 20 Հոկտեմբեր 2017

Աթաթուրքի հայ հոգեզավակը և նրա անվան օդանավակայանը

Աթաթուրքի հայ հոգեզավակը և նրա անվան օդանավակայանը

Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:

Հոդվածի հեղինակը նշում է, որ հենց ինքը` Սաբիհան, ժամանակին իր տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ Աթաթուրքն իրեն որդեգրել է 12 տարեկան հասակում 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ: Գյոքչենը պատմել է, որ ծնողներ չի ունեցել և այդ ժամանակ ապրել է մեծ եղբոր հետ: Տեսնելով Աթաթուրքին` վազել նրա մոտ: Աթաթուրքը զրուցել է աղջնակի հետ և այնքան է հավանել նրան, որ որոշել է որդեգրել ու իր հետ տանել Անկարա:

Հոդվածում ներկայացվում է Սաբիհայի կենսագրության մյուս տարբերակը ևս, որի մասին հանրությանը ժամանակին իրազեկել էր լուսահոգի Հրանտ Դինքը:

«2004-ին Հրանտ Դինքի ստորագրությամբ հրապարակվեց «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածը: Այդ հոդվածը մեկն էր այն մյուսներից, որոնք քայլ առ քայլ Հրանտին դեպի մահ էին տանում»,-գրում է Այշե Հյուրն: Դինքի հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը Դինքին պատմել էր Սաբիհա Գյոքչենի մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տներն ու ճանապարհ դուրս գան դեպի Հալեպ:

Սեբիլջիյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է դուրս գալիս: Նրանց առաջին կանգառը լինում է  Այնթափը, որտեղ շատ այլ հայերի նման նրանք էլ որոշում են  երեխաներին հանձնել միսիոներական որբանոց` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այսպես` 6-ամյա Տիրուհին և 2-ամյա  Հաթունը հայտնվում են որբանոցում:

1918 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո, իրենց տները վերադառնալ խիզախած հայերից էին նաև Սեբիլջյան ընտանիքի անդամները: Նրանք հասնելով Այնթափ` գնում են միսիոներական որբանոց, որպեսզի վերցնեն երեխաներին: Սակայն այնտեղ իմանում են, որ Աթաթուրքը շրջել է որբանոցներով  ու ասել, թե ում ամենաշատը հավանի, նրան հոգեզավակության կառնի: Եվ այդպես որդեգրել է Հաթունին` նրան տալով նոր անուն` Սաբիհա, իսկ ավելի ուշ` նոր ազգանուն` Գյոքչեն:  Հաթունն այդ օրվանից ապրել է Աթաթուրքի մոր Զուբեյդեյի մոտ, որի մահից հետո 1923թ. տեղափոխվել է Բուրսա, իսկ 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ Աթաթուրքը նրան Անկարա է տարել:  Դինքի հոդվածում ասվել է, որ Հաթունի (Սաբիհա) մորեղբոր որդին Աբրահամ Կարապետյանը 1955թ. Հաթունին գտնելու համար գալիս է Անկարա և հանդիպում Սաբիհա Գյոքչենի հետ: Նրանք զրուցում են, նկարվում:

Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ Սաբիհան կործանիչով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։

Այս առնչությամբ օրեր առաջ հրապարակվել էր Քազիմ Գյունդողանի հոդվածը`որտեղ առաջ էր քաշվում այն գաղափարը , թե պատահական չէ, որ Դերսիմի կոտորածներում որպես գործիք օգտագործվել է հայկական ծագումով օդաչուն. «Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել և այդ ջարդը իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու» կոչումն է տրվել»,- գրում է Գյունդողանը:

Քազիմ Գյունդողանը հոդվածում նշում է, որ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը պետք է անվանափոխել Հաթուն Սեբիլջյանի:

«Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պոկված ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված  «կորած աղջիկների»  խորհրդանիշ Հաթուն Սեբիլջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր քայլ կլինի: Բացի այդ Դերսիմի ջարդերը ընդունելու մասին խոսող և «խաղաղության գործընթացը» առաջ տանել ցանկացող իշխանությունների այս հարցում ունեցած անկեղծության չափորոշիչն է:
21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տառապյալ Հաթուն Սեբիլջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենին»,- ընդգծում է հոդվածի հեղինակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}