Տարածաշրջան05:55, 19 Հոկտեմբեր 2017
Սիրիացի պաշտոնյան Թուրքիայի ներխուժումը Իդլիբ «լկտի հարձակում» է անվանել

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով վնաս է հասցվում Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
«Mynet» լրատվամիջոցը, հղում անելով սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ այդ մասին սիրիացի պաշտոնյան հայտարարել է իշխող «Բաաս» կուսակցության պաշտոնյանների հետ հանդիպման ժամանակ:
Միքդադն անդրադարձել է նաև Թուրքիայի զինուժի կողմից սիրիական Իդլիբ քաղաքում սկսած ռազմական օպերացիայի հարցին՝ ասելով. Սիրիայի անկախության և անվտանգության դեմ ուղղված լկտի հարձակում է եղել: Չնայած Թուրքիայի ղեկավարության պնդումներին՝ պաշտոնական Անկարայի քայլերը հակասում են Աստանայի բանակցություններին և վերջիններիս վերաբերյալ համաձայնեցված կետերին»:
Նա նաև ընդծել է, թե ինչքան կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը Սիրիայի համար: Միքդադի խոսքերով՝ Սիրիան կտրականապես մերժում է ցանկացած քայլ, որով կխախտվի Իրաքի տարածքային ամբողջականությունը: Եվ այն քայլերը, որոնք Իրաքի կառավարության կողմից իրականացվելու են երկրի անկախությունը պահպանելու ուղղությամբ, ստանալու են Սիրիայի աջակցությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |