Տարածաշրջան11:16, 19 Հոկտեմբեր 2017
Իրանի փոխնախագահը Թուրքիայում է

Իրանի Իսլամական հանրապետության (ԻԻՀ) փոխնախագահ Իսհաք Ջիհանգիրին մեկնել է Թուրքիա: Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ Ջիհանգիրին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, ում հետ առանձնազրույց է ունեցել:
Հանդիպումից հետո կողմերը նախատեսում են մամուլի ասուլիս հրավիրել:
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: Խոսվելու է նաև իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրաքվեի հարցի մասին, որը երկու երկրները չեն ճանաչում:
Ջիհանգիրիի դիմավորման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլան, փոխարտգործնախարար Ումիթ Յալչինը, ներքին գործերի նախարարության խորհրդականներից Մուհթերեմ Ինջեն: Ներկա է եղել նաև Թուրքիայի կենտրոնական բանկի (TCMB) նախագահ Մուրաթ Չեթինքայան:
Աղբյուրը հավելում է, որ իրանցի պաշտոնյան մասնակցելու է հոկտեմբերի 20-ին Ստամբուլում կայանալիք D-8 (Իսլամական ութնյակ) կազմակերպության գագաթնաժողովին:
Նշենք, որ 1996թ. հիմնադրված D-8-ի անդամներն են Թուրքիան, Իրանը Ինդոնեզիան, Բանգլադեշը, Պակիստանը, Մալազիան, Նիգերիան և Եգիպտոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |