Տարածաշրջան12:09, 19 Հոկտեմբեր 2017
AKP-ականը քննադատել է Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Ադանայի պատգամավոր Նեջդեթ Ունուվարը դժգոհությունն է հայտնել, որ երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) 3 պատգամավորներ ԵԽԽՎ-ում ընդունված 2 հակաադրբեջանական բանաձևերից մեկի օգտին կողմ են քվեարկել:
Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ում ընդունվել էր 2 հակաադրբեջանական բանաձև: Դրանցից մեկը «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևն էր, որի ընդունման օգտին էլ քվեարկել են թուրք պատգամավորները (Դենիզ Բայքալ, Գյուլսուն Բիլգյահան և Իլհան Քեսիչի):
Ըստ թուրքական «Timeturk»-ի՝ թուրք պատգամավորը պնդելով, որ Ադբեջանում տնտեսական, սոցիալական և ժողովրդավարության մակարդակն աճել է, դատապարտել է CHP-ի պատգամավորներին և տեղի ունեցածը համարել մտահոգիչ երևույթ:
Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում իրար հետ համագործակցում են և տեղի ունեցածը մտահոգիչ է: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիանալի են և այդ հիանալի հարաբերություններում մեծ դեր են խաղում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկածների այդ դիրքորոշումը երբեք չի վնասի երկու երկրների երկկողմ հարաբերությունները: Մեկ անգամ ևս կրկնել է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող «Մեկ ազգ, երկու պետություն հանդիսացող Թուրքիա» արտահայտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |