Տարածաշրջան05:45, 17 Հոկտեմբեր 2017
Իրաքի բանակը քրդերից ետ է վերցրել Քիրքուքը

Իրաքի բանակը, ինչպես նաև վերջինիս դաշնակից շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը Քիրքուք նահանգը ետ են վերցրել քրդերից և այժմ նահանգը իրենց վերհսկողության տակ են ապհում:
Այդ մասին հատնում է «CNNTurk»-ը՝ նշելով, որ Իրաքի բանակի վերահսկողության տակ են անցել Քիրքուքի ռազմաբազան, նավթահորերը, օդանավակայանը և այլ կարևոր կետեր:
Իրաքի վարչապետ Հայդար Իբադին հրահանգ է տվել իրաքցիներին ապահովել Քիրքուքի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ավելորդ լարված իրավիճակ չստեղծել և համագործակցության գնալ իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատների հետ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այժմ Քիրքուքում Իրաքի իշխանությունների կողմից սահմանվել է պարետային ժամ:
Իրաքի վարչապետը արդեն նահանգապետ է նշանակել Քիրքուքում: Նորանշանակ նահանգապետ Րաքան Ջուբուրին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այժմ նահանգի անվտանգության պատասխանատվությունն ընկած է Իրաքի ոստիկանության վրա:
Թուրքական «YeniÇağ» լրատվամիջոցն նշում է, որ քրդական զորաջոկատներն առանձնակի դիմադրություն ցույց չեն տվել Իրաքի բանակին:
Իրաքի վարչապետը նաև հրահանգել է Քիրքուքի նահանգապետարանի շենքի վրա բարձրացնել Իրաքի պետական դրոշը:
Հիշեցնենք, որ նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից մաքրելուց հետո անցել էր Իրաքի քրդերի վերահսկողության տակ, իսկ պաշտոնական Բաղդադն էլ պահանջում է, որ նահանգը վերադարձվի Իրաքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |