Տարածաշրջան11:38, 17 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի հետ հետ:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Աքարը Թբիլիսի է ժամանալ, որպեսզի մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինուժի գլխավոր շտաբերի միջև կայանալիք ժողովին:
Թեև ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ հանդիպման ժամանակ խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ թուրքական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնում այդ մասին:
Հասանովի հետ հանդիպումից հետո Աքարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ժողովին քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք կապված են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության հետ:
Աքարը ընդգծելով, որ Վրաստանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է, նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի հետ ռազմական համագործակցությունը շարունակվելու է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |