• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:13, 16 Հոկտեմբեր 2017

«Yenisafak». Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին

«Yenisafak». Իդլիբից հետո Թուրքիան կմտնի  Աֆրին

Թուրքիան, Սիրիայի Իդլիբ քաղաք զորքեր մտցնելով, որոշ ծրագրեր ունի քրդերի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ Աֆրին շրջանի հետ կապված (սահմանակից է ոչ միայն Թուրքիային, այլև Իդլիբին):  

Թուրքական  «Yenisafak» լրատվամիջոցը, հղում անելով ռազմական աղբյուրներին, նշում է, որ Թուրքիայի զինուժը Իդլիբից հետո պատրաստվում է հյուսիսից ներխուժել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին, որը ռազմակավարական կարևորություն ունի պաշտոնական Անկարայի համար:

Ըստ աղբյուրի՝ այդ առումով պատահական չէր, որ Թուրքիայի զինուժը Իդլիբ մտնելուց անմիջապես հետո տեղում հիմնեց դիտորդական կետեր, որոնք առաջին հերթին ուղղված են իհարկե հարևան Աֆրինի քրդերի դեմ:

Նշվում է, որ Թուրքիան, մտնելով Աֆրին, ռազմավարական քայլ կիրականացնի և  կկանխի Սիրիայի տարածքում գտնվող քրդական երկու կանտոնների (շրջանների) միավորումը:

Միջանկյալ նշենք, որ  Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: 

Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանը ինչպիսի դիրքորոշում կունենա, եթե Թուրքիան մտնի Աֆրին, «Yenisafak»-ը գրում է. «Հնարավոր է, որ Ռուսաստանը դեմ չլինի դրան, քանի, որ Աֆրինի քրդերը հաճախակի բախումների մեջ են Սիրիայի կառավարական ուժերի հետ,  որոնց  էլ աջակցում է Մոսկվան:

Իդլիբից հետո դռները բացվում են դեպի Աֆրին:  Աֆրինն էլ Թուրքիայի համար ռազմավարական նշնակություն ունի, մասնավորապես կայունության տեսանկյունից:  Աֆրինի դռները փակ չեն Թուրքիայի համար: Իրականում այդ օպերացիան այնքան էլ դժվար չէ: Եվ այդ առումով դրա հետ կապված սահմանին համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»:

Աղբյուրը հավելում նաև, որ Թուրքիայի կողմից Աֆրին ներխուժելու դեպքում, կխախտվեն նաև ԱՄՆ-ի ծրագրերը, որը աջակցում է քրդերին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
11:16, 09 սեպ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}